7761 դիտում
15:50 09-06-2018
Եվրախորհրդարանը վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի առթիվ դատապարտող բանաձև է պատրաստում
Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանը մտադիր է Վրաստանին աջակցող բանաձեւ ընդունել: Փաստաթուղթը, որի տեքստը արդեն պատրաստ է, հարգում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Առանձին հոդված է նվիրված պաշտոնական Թբիլիսիի վերահսկողությունից դուրս տարածքներում կատարված և կատարվող հանցագործությունների քննությանը: Հաղորդում է [url=https://www.ekhokavkaza.com/a/29280697.html]«Ազատություն»[/url]-ը
«Վրաստանի բռնազավթված տարածքները Ռուսաստանի ներխուժումից 10 տարի անց»։ Այս թեմայով Եվրախորհրդարանի առջև ելույթ է ունենալու ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինինին: Հունիսի 12-ին Ստրասբուրգում Վրաստանի հարցով քննարկումներ կլինեն, իսկ հունիսի 14-ին բանաձև կընդունվի:
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանի անդամները կողմ են քվեարկելու։ Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ծկիտիշվիլիի խոսքով՝ բանաձևի ընդունումը վրացական դիվանագիտության մեծ հաղթանակն է։
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
14:33 18-04-2014
Եվրախորհրդարանը Քեսաբի վրա հարձակումները դատապարտող բանաձև է ընդունել
1366 դիտում
23:47 28-09-2023
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վրա հարձшկման համար Ադրբեջшնին դատապարտող բանաձև
7654 դիտում
19:52 07-08-2018
Եվրամիությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
940 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
937 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
928 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները