211652_close_icon
views-count1258 դիտում article-date 23:14 29-09-2023

«Մեզ ուժեղ պետություն է պետք, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ պատերազմի ժամանակ որոշ փակ խողովակներով ՊՆ բարձր օղակի որոշ պաշտոնյաների ասում էի, թե, եթե հյուսիսում նահանջում եք, ապա ՊԱՅԹԵՑՐԵ՜Ք Մատաղիսի ջրամբարը, այնպես էին վրաս նայում, կարծես մի անհավատալի, անընդունելի, ոչ իրական, ուղեղի մեջ չտեղավորվող բան եմ ասում: Երբ հարավի կապակցությամբ ասում էի, որ, եթե նահանջում ենք Հադրութից, ապա քաղաքում ՈՉ ՄԻ ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ, բոլորը պետք է ականապատվեն և անմիջապես կամ թշնամու ներխուժման պահին ՊԱՅԹԵՑՎԵ՜Ն, կրկին զարմանում էին: Զարմանում էին, իսկ ես էլ զարմանում էի իրենց զարմանալու վրա: Այդ ժամանակ ես առաջին անգամ զգացի, որ սա ամենևին էլ Ստալինի երկաթյա զինվորականները չեն, որոնք ականապատել էին և պատրաստ էին պայթեցնել նույնիսկ Կրեմլը, այդ ժամանակ առաջին անգամ զգացի… պարտության շունչը»,- փոխանցում է Aravot.am-ը։
 

Նմանատիպ նյութեր