211652_close_icon
views-count976 դիտում article-date 14:59 01-10-2023

ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում

Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Սա չափազանց բարդ աշխատանք է, այն դեպքում` երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։

Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։

Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան, դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»,-գրել է Հունան Թադևոսյանը։

Նմանատիպ նյութեր