211652_close_icon
views-count2584 դիտում article-date 16:26 01-10-2023

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց Փարիզի 33-րդ ամառային ՕԽ ուղեգիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Այս օրերին բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Արթուր Դավթյանը մրցեց բազմամարտում և հենց այս կերպ նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Դավթյանը մինչ այս մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-20202 խաղերին: Սա հայ մարմնամարզիկի 4-րդ Օլիմպիական խաղերն են: Նա նախորդ խաղերում` հենացատկի վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը: 

Նմանատիպ նյութեր