4591 դիտում
15:38 02-10-2023
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։
«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է»,-պարզաբանեց Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։

Նմանատիպ նյութեր
994 դիտում
14:19 04-10-2023
Արցախից բռնի տեղահանված 9 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Նազելի Բաղդասարյան
Այս բաժնից
769 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար