211652_close_icon
views-count35494 դիտում article-date 18:31 02-10-2023

Արտակարգ դեպք Երևանում. Արցախից բռնի տեղահանված ամուսիններին Երևանի գնդի պարեկները նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Իզմիրլյան բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արմեն Մկրտչյան ու Արտաշես Կոստանյանը Բաղրամյան պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա հատվածում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում մի քաղաքացի, ով հայտնում է, որ ինքը Արցախի Հանրապետության բնակիչ է, տեղահանված ու ինքը մոտակայքում չգիտի՝ որտեղ կա բժշկական կենտրոն, կինն էլ գտնվում է շոկային վիճակում, ունի առողջական խնդիրներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նախ տեղում իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում Գոհար Գ․-ին, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով ամուսնու հետ կնոջը տեղափոխում են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատի երդմանը հավատարիմ փայլում են տեղի բժիշկները։

SHAMSHYAN.com-ի թղթակցին բժշկական կենտրոնից հայտնում են, որ կնոջ մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ՝ այդ թվում հոգեկան, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Ամուսինը SHAMSHYAN.com-ի թղթակցի միջոցով իր շնորհակալությունն էր հայտնում պարեկներին և Իզմիրլյան բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր