25065 դիտում
23:54 21-06-2024
Վրաերթ՝ Աբովյանում․ ՊԾ վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարի տեղակալը ոչ միայն գործեցին օպերատիվ, այլ նաև վիրավորին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին և ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արթուր Արսենյանը իր վարած «Sany» մակնիշի բեռնատարով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթ է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Կարինե Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը նույն վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանին տեղեկացրել է, որ վրաերթ ենթարկվածին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։
Դ․ Հովհաննիսյանը, Խ․ Էլոյանը նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երբ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը ամեն անգամ հորդորում է որպեսզի վարորդներն իրենց ավտոմեքենաներում ունենան դեղատուփ, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով, շատ վարորդներ «ականջի հետև են գցում» այդ հորդորը ու մտածում են թե «ինչ կարիք կա ավտոյում «ապտեչկա» պահենք», մինչդեռ երեկ Կոտայքի գումարտակի պարեկները դեպքի վայր օպերատիվորեն ժամանելու և ավտոմեքենայում պահվող դեղատուփի մեջ եղած անհրաժեշտ պարագաները օգտագործելու արդյունքում վրաերթի ենթարկվածին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+