211652_close_icon
views-count1354 դիտում article-date 23:21 02-10-2023

Մայր աթոռում և տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները

Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Արցախից բռնի տեղահանվածներին կեցավայրով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հատուկ ուշադրության կենտրոնում։

«Ինչպես Մայր աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները»,- ասվում է Մայր Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր