211652_close_icon
views-count967 դիտում article-date 19:01 03-10-2023

Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Երկուստեք ընդգծվել է տնտեսության տարբեր ճյուղերում փորձի փոխանակման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր