211652_close_icon
views-count1093 դիտում article-date 23:17 03-10-2023

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Այդ մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ 

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներգրավվածության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: 

Նմանատիպ նյութեր