211652_close_icon
views-count17119 դիտում article-date 11:44 04-10-2023

Գյումրու «Շիրակ» գերեզմանատնից գողացել են հարազատների նկարներով շիրմաքարը. Aravot.am

Aravot.am-ը գրում է.

Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը՝ 76-ամյա Ռ․ Մ․-ն, դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ «Շիրակի» գերեզմանատանից գողացել են իր հարազատների նկարներով շիրմաքարը։ Քաղաքացին նշել է, որ գողությունը կատարվել է հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Իրեն պատճառվել է 400.000 դրամի վնաս: Ռ.Մ․ն նաև ասել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, փորձել է հանցագործին հայտնաբերել իր ուժերով:

Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Գյումրու գերեզմանոցներում գողության, սրբապղծության բազմաթիվ դեպքեր են գրանցվում, նույնիսկ արձանագրվել են այնպիսի հանցավոր պատմություններ, երբ ընտանեկան գերեզմանոցում հարազատների դիերի վրա կամ նրանց կողքին այլ հանգուցյալներ են հայտնվել։

Այս ամենը կանխելու նպատակով՝ Գյումրու համայնքապետարանը մտադիր է տեսախցիկներ տեղադրել։ Ինչպես ավելի վաղ մեզ փոխանցել էր «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանը, դրանք տեղադրվելու են Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում»։ Դրանք ևս ծախսատար են, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ գերեզմանոցում հոսանք, կապ, սյուներ պետք է լինեն, իսկ այս ամենը ոչ բոլոր տեղերում կա։

Նմանատիպ նյութեր