20890 դիտում
21:52 04-10-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում. առաջացել է շրջվելու վտանգ. փրկարարներն ու պարեկները այն դուրս են բերել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և թեքվել, ինչի հետևանքով առաջացել է շրջվելու վտանգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակից՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը, պարեկներ Արա Պողոսյանն ու Արմեն Հարությունյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները ավտոմեքենան համատեղ ուժերով դարձի են բերել և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին