211652_close_icon
views-count1417 դիտում article-date 13:16 05-10-2023

Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի  սպառնում է ցմահ ազատազրկում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունում և պետական անվտանգության ծառայությունում։

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արայիկ Հարությունյանին բերման է ենթարկել Ստեփանակերտում։ Ըստ աղբյուրի՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Նմանատիպ նյութեր