211652_close_icon
views-count982 դիտում article-date 13:59 07-12-2023

Գագիկ Ոսկանյանին Բաքվում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում

Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում:

Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։
Դատի ժամանակ, դատավորը հայտարարեց, որ հոդվածներից մեկով Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպասվում, իսկ մյուսով՝ 20 տարվա:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։

Նմանատիպ նյութեր