211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:01 05-10-2023

Վահան Քերոբյանն ընդունել է Ղազախստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևը համառոտ ներկայացրել է Ղազախստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։

Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցվող բարձր ցուցանիշները, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը։

Նմանատիպ նյութեր