211652_close_icon
views-count15755 դիտում article-date 20:53 05-10-2023

Արտակարգ դեպք Երևանում. 3 օրվա ընթացքում Էրեբունու վարչական տարածքում գողացել են կոյուղու դիտահորերի 15-ից ավելի փականներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձևակերպված փաստաթղթերի ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հովհաննես Մ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 30-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գուրգեն Մահարու և Վարդաշեն 5-րդ փողոցներում առկա կոյուղու դիտահորերի 16 հատ փականները:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դիտահորերի փականները գողացած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր