211652_close_icon
views-count2262 դիտում article-date 21:46 25-08-2019

Գողացել էր դիտահորերի կափարիչները

Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները նույն օրը ժ.11-ին կասկածվողին բերման ենթարկեցին բաժին: Նա խոստովանել է, որ հունիսի-հուլիս ամիսներին Վանաձորի Մանուշյան փողոցից ու Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր