37029 դիտում
22:36 05-10-2023
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ВАЗ-21112 ու ВАЗ-2115 ավտոմեքենաները. վարորդներից մեկի 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Արման Ա.-ի վարած ВАЗ-21112 մակնիշի և Գևորգ Հ.-ի վարած ВАЗ-2115 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր 3-ամյա Էմիլի Հ.-ն մարմնկան վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Օղիկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը վարորդներից Գևորգ Հ.-ի երեխան է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+