49684 դիտում
15:06 27-03-2022
Ավտովթար-վրաերթ Արարատի մարզում. Մասիսում բախվել են ВАЗ 2106-ն ու ВАЗ 21112–ը. վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բետոնե էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 76-ամյա Սերոբ Բադալյանի վարած ВАЗ 2106 և 30-ամյա Սասուն Սահակյանի վարած ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21112-ը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչներ, հետիոտներ, 71-ամյա Լենա Բադալյանին և 66-ամյա Աիդա Դավթյանին:
Ավտովթար-վրաերթի հետևանքով Լ. Բադալյանը, Ա. Դավթյանը, Ս. Սահակյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 79-ամյա Սուսաննա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ ВАЗ 21112-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Օպերատիվ է գործել Մաիսիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննիչ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+