211652_close_icon
views-count39432 դիտում article-date 09:40 06-10-2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՊԾ Երևանի գնդում

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով Լևոն Մանուկյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից, և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառյության Երևանի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ: 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից, և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար: 

Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի հրամանատար է նշանակվել նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Խառատյանը, իսկ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վլադիմիր Դերձյանը նշանակվել է ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի հրամանատար: 

Նմանատիպ նյութեր