211652_close_icon
views-count30770 դիտում article-date 18:42 06-07-2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:  
Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ:

Ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Նմանատիպ նյութեր