211652_close_icon
views-count4993 դիտում article-date 14:15 07-10-2023

Հոկտեմբերի 9-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի, հոկտեմբերի 10-ին՝ Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նմանատիպ նյութեր