114949 դիտում
19:39 11-10-2023
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում բախվում են BMW-ն ու ՎԱԶ-2104-ը. վերջինը հայտնվում է հեղուկ գազի լիցքավորման կայանում՝ կոտրելով սարքավորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հոկտեմբերի 7-ին Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցում, տեղի ունեցել 28-ամյա Մխիթար Բ.-ի վարած BMW մակնիշի, 24-ամյա Գևորգ Գ.-ի վարած ՎԱԶ-2104 մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչից հետո 04-ը բախվել է հեղուկ գազի լիցքավորման կայանի սարքավորմանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 7-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Ֆլեշ բենզա-գազալցակայանի մոտ բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Մխիթար Բ-ի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գեորգի Գ-ի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր թիվ 8-րդ հիվանդանոց:
Բախման հետևանքով 04-ն էլ առաջ էր ընթացել և բախվել Ֆլեշ բենզալցակայանի տարածքում տեղադրված Ֆլեշ հեղուկ գազի սարքավորումներին:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արմինե Վարդանյանը:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ: Վարորդները տեղում ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։