32829 դիտում
13:48 07-10-2023
Ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու «ՎԱԶ-2104»-ը, վերջինը հայտնվել է հեղուկ գազի լիցքավորման կայանում` կոտրելով սարքավորումը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Ֆլեշ բենզա-գազալցակայանի մոտ բախվել են ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Մխիթար Բ-ի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գեորգի Գ-ի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 8-րդ հիվանդանոց:
Բախման հետևանքով 04-ն էլ առաջ է ընթացել և բախվել Ֆլեշ բենզալցակայանի տարածքում տեղադրված Ֆլեշ հեղուկ գազի սարքավորումներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արմինե Վարդանյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։