1087 դիտում
20:09 11-10-2023
Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի․ Արմեն Աշոտյան
Tert.am-ը գրում է․ Ես կանխակալ եմ համարում մինչև իմ ելույթը Ձեր արած ռեպլիկը: Ես դա համարում եմ ավելի շատ իմ անձի գոյության հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչև իմ ասելիքը։
Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դատավորի այն դիտարկմանը, որ եթե Արմեն Աշոտյանը իր խոսքում ներկայացնելու է քաղաքական ենթատեքստ պարունակող խոսք, ապա դատարանը ընդհատելու է նրա խոսքը։
«Ես իմ ֆիզիկական ներկայությամբ քաղաքական եմ, այդպես է ստացվել իմ ճակատագիրը, չլինե՞մ ընդհանրապես։ Ես քաղաքական գործիչ եմ, ըստ Արիստոտելի՝ քաղաքական կենդանի եմ, քաղաքական բանտարկյալ եմ։ Ես խնդրում եմ ապահովել իմ տարրական, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները և առնվազն կիրառել անմեղության կանխավարկածը։
Եկեք արձանագրենք, որ մինչև իմ բերանը բացելը արդեն իմ անձի հանդեպ ոմանց մոտ պրոբլեմ կա»,- ասաց Աշոտյանը։
Արձագանքելով՝ դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճը քաղաքական հայտարարություններ անելու տեղ չէ։
Շարունակելով իր ելույթը՝ Աշոտյանը ասաց․
«Հարգելի ժողովուրդ, երբ ինձ առաջին անգամ ապօրինի ձևով կալանավորեցին, ես լքել եմ ձեր իրականությունը և այն լրիվ ուրիշ էր։ Այնտեղ կար երկու հայկական պետություն, այսօր, եթե ինձ վերադարձնեն իմ ազատություը, ինձ վերադարձնելու են մի իրականություն , որտեղ մեկ հայկական պետություն կա, որտեղ 500 մարդ կամ թաղված է, կամ մահացած է, բայց դիակները չկան։
Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի։ Ես այնուհանդերձ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, ես ինձ վատ եմ զգում դրա համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
718 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»