211652_close_icon

Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ

views-count1243 դիտում article-date 15:27 13-10-2023
Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մարդասիրական բեռը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Մարդասիրական բեռը ներառում է անձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր և չփչացող մթերքներ, այդ թվում ՝ ձավարեղեն, շիլաներ և մանկական սնունդ։

Նմանատիպ նյութեր