211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:16 15-10-2023

Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է

Հոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։

Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում նաև հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ է կազմակերպում IT համայնքի համար և լավագույն մասնակիցներին անակնկալ նվերներ հանձնում։

Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր