211652_close_icon
views-count913 դիտում article-date 13:50 15-10-2023

Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ ռազմական դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հվ. Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից։ Իսկ թե ինչ կանի դրա արդյունքում Թուրքիան Հայաստանի հետ,  տասներորդական նշանակության հարց է։

Այս ընկալումը կոտրելու համար պետք հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։

Թուրքիայում սա լավ են գիտակցում՝ որքան էլ որ հռետորաբանության մակարդակում ունենան լարվածություն և հակասություն ՆԱՏՕ հետ։

Ահա George Marshal Fund-ի ամենաթարմ հարցման թարմ արդյունքները ՆԱՏՕ անդամ երկրներում։

Թուրքիայում այն հարցին, թե «որքա՞ն կարևոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգության համար», հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարևոր է» կամ «կարևոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարեն)։

Եվ միայն հայաստանյան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում»։

Նմանատիպ նյութեր