37095 դիտում
13:57 16-10-2023
Խոշոր չափի անասնագողության դեպք Արագածոտնի մարզում. ոստիկանության «Մռդուշ» անունով շունը չկարողացավ դուրս գալ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Զազ», «Զազանդ», «Մալխաս» և մյուս ցուլիկներին տարած գողերի հետքի վրա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարզի գյուղերից մեկի բնակիչ, 34-ամյա Լեռնիկ Զ.-ից և հայտնել է, որ իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 12-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրեն պատկանող 10 գլուխ ցուլիկները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժեցման բաժնի աշխատակիցները, սակայն «Մռդուշ» անունով շունը չի կարողացել դուրս գալ «Զազո, «Զոզո», «Զիզի», «Զազ», «Զազանդ», «Մալխաս», «Ծաղիկ», «Լոլո» և մյուս ցուլիկների հետքի վրա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լեռնիկ Զ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ անասնագոմը եղել է չկողպված, դուռը բաց է եղել, ինչն էլ երևի հեշտացրել է գողերի գործը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։