1126 դիտում
21:33 16-10-2023
Ադրբեջանն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել էր մեկ օր առաջ։
Երեկ՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այցելել է օկուցապված Ստեփանակերտ, այսօր այցի վերաբերյալ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ արդեն երևում է, որ հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը։ Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության հերթական դրսևորումն է, էլ չեմ ասում Պապի կոչի հանդեպ բացահայտ արհամարհանքը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար․․․»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
5847 դիտում
13:39 13-12-2017
«Ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար». դիրքապահ
1978 դիտում
15:33 27-09-2023
Անելու ենք ամեն ինչ Ռուբենին ազատելու համար, որովհետև նա Հայաստանին է պետք․ Ռուբեն Հայրապետյան
Այս բաժնից
892 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ