211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:59 16-10-2023

«Պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերը մեր երկրում»․ Շիրակի մարզպետի շնորհավորանքը

Այսօր Հայ մամուլի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է լրատվության բնագավառի աշխատակիցներին: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած մեր անդրանիկ թերթի՝ «Ազդարարի» տիտղոսաթերթից մի նմուշ և կից գրել․



«Մամուլի բնագավառի հարգելի’ աշխատակիցներ, լրատվության բնագավառի սիրելի’ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի` Հայ մամուլի օրվա առթիվ:

Այս տոնը ևս մեկ առիթ է կարևորելու խոսքի ազատությունն ու դրա նշանակությունը հասարակության կայացման գործում։ Մամուլի ազատության կարևորագույն առաքելությունն առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումն է, տարբեր ոլորտներում արված աշխատանքը թափանցիկ ներկայացնելը, իրականության պատշաճ իրազեկումը։

Մամուլի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հասանելի դառնում հասարակությանը, ուղղակիորեն ազդում եք տարբեր ոլորտներում գոյություն ունեցող թերությունների ու բացթողումների վերացմանը:

Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերն ու նշանակությունը մեր երկրում։

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ մասնագիտական ձեռքբերումներ, թող խաղաղ երկրում անկողմնակալ և ստույգ, լրագրողական էթիկայի սահմաններում տեղեկատվություն մատուցելու հնարավորություն ունենաք։

Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական հաջողություններ, նորանոր մտահղացումներ և ինքնատիպ գաղափարների իրականացում»:

 

Նմանատիպ նյութեր