110408 դիտում
16:38 18-10-2023
Կրակոցներ՝ Երևանի Աջափնյակի դատարանի բակում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, Mercedes որի վրա առկա են կրակոցի և արյան հետքեր. Mercedes-ը պատկանում է դատախազներից մեկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկաության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանը, նույն գլխավոր վարչության կարևորագույն վարչություններից մեկի բաժնի պետ Վահե Մուշեղյանը։
Ժամանել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազը:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Գ. Շաշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի շենգավիթցի ինչ-որ երիտասարդ է, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում:
Դեպքի փաստով Աջափանյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանի բակում կայանված Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի ու արնանման հետքեր պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկին, ով Աջափանյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում, որպես մեղադրող կողմ մասնակցելիս է եղել դատական նիստի և կրակոցները պատահաբար են կպել նրան պատկանող Mercedes-ին, հավանաբար զոհը կանգնած է եղել Mercedes-ի և մյուս ավտոմեքենայի արանքում :
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հարամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար՝ Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Գևորգ Սալմանյանը:
Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, գնդակ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկնաությունը պարզում է՝ արդյո՞ք տուժածներ կան թե ոչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 294+
294+