211652_close_icon
views-count1453 դիտում article-date 18:16 18-10-2023

Թուրքիայի ռազմական բյուջեն 2024-ին կկազմի 40.5 մլրդ դոլար

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է նախագահական համալիրում անցկացված «2024-ի կենտրոնական կառավարման բյուջեի օրենք-առաջարկի վերաբերյալ մամուլի իրազեկման ժողովին»: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Յըլմազը հայտարարել է, որ ըստ կանխատեսումների՝ 2024-ի բյուջեի ծախսերը կազմելու են 11 տրիլյոն 89 միլիոն լիրա (շուրջ 393.22 մլրդ դոլար) (թուրքական դրամական արժույթ), իսկ եկամուտը՝ 8 տրիլիոն 437 մլրդ լիրա (շուրջ 285.76 մլրդ դոլար):

Փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության էկոհամակարգի արտաքին կախվածությունը  նվազագույն մակարդակի հասցնելու և այդպիսով այն ուժեղացնելու նպատակով պաշտպանության և անվտանգության ոլորտին կհատկացվի 1 տրիլիոն 133.5 լիրա (40.5 մլրդ դոլար), ինչը 2023-ին հատկացված գումարից ավել է 150 տոկոսով:

Նշենք, որ 2023-ին Թուրքիայի ռազմական բյուջեն կազմել է 16 մլրդ դոլար:  

Նմանատիպ նյութեր