211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:40 18-10-2023

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԳԴՀ-ում հանդիպում ունեցավ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԳԴՀ-ում հանդիպում ունեցավ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Հայտնում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

«Արձագանքելով պարոն Ռոթի առանձնացրած հետաքրքրություններին՝ ՀՀ պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների, ՀՀ առջև ծառացած անվտանգային և հումանիտար հարցերի վերաբերյալ: Ընդգծվեց տարածաշրջանում լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման կարևորությունը»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր