211652_close_icon
views-count799 դիտում article-date 20:07 18-10-2023

Արման Եղոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին:

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման հարցում կարեւորվել է միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը:

Նմանատիպ նյութեր