«Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն». Արման Եղոյանը հանդիպել է Շոմբի Շարփի հետ
Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի եւ նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին եւ տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, եւ որ որեւէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։
Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»։