211652_close_icon
views-count45311 դիտում article-date 13:39 19-10-2023

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի մոտ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. պատճառներից մեկը ճանապարհաշինարարների փնթի աշխատանքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Եղիշ Վ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքնայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում՝ Աշտարակի կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անահիտ Պետրոսյանն ու Գարիկ Մելքոնյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհի բետոնապատ հատվածում գոյացած անհարթություններն են, ու երբ անձրև է տեղում, այդ հատվածներում լճակներ են գոյանում, ինչն էլ դառնում է վթարի պատճառ:

Իսկ երկաթբետոնե արգելապատնեշներն էլ, կարելի է ասել, պարզապես հողի մեջ դրած էին, այն դեպքում, երբ պետք է պարտադիր գոնե 30-ից 50 սմ ցեմենտ-բետոնով ամրացված լինի, իսկ ճանապարհաշինարարները գերադասել են արգելապատնեշի սյուները տեղադրել հողի մեջ:

Այս հատվածում վերջին ամիսներին հաճախակիացել են վթարները՝ այդ թվում՝ ողբերգական, ու այդ ամենից հետո պատկան մարմինները ոչ մի հետևություն չեն անում, կամ ջայլամի կեցվածք են ընդունել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր