211652_close_icon
views-count1177 դիտում article-date 17:50 20-10-2023

Հայաստանյան իշխանությունը կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` ներքին հրահրումների. Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար, ինչպես և կանխատեսելի էր, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին հրահրումների գործընթաց զարգացնելու համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն ու պրոցեսից փախչելը:

Փաշինյանն Արցախը հռչակելով Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ են»։

Նմանատիպ նյութեր