211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:37 22-10-2023

Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար․ Արման Թաթոյան

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև արվել է հանցանքների հետքերը թաքցնելու նպատակով: Մեկուսացվել են խոշոր բնակավայրերն իրենց գյուղերով՝ Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին և Ստեփանակերտը:

Այդ օրերին ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին նաև բնակելի տներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կենսական նշանակության ենթակառուցվածքները (օրինակ` գյուղերի դպրոցներ, ամբողջ Ստեփամակերտի ջարամատակարարման համակարգը և այլն)»:
 

Նմանատիպ նյութեր