211652_close_icon
views-count1024 դիտում article-date 10:25 23-10-2023

Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և  Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։

Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է  կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:

Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։

Նմանատիպ նյութեր