211652_close_icon
views-count25656 դիտում article-date 12:02 23-10-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում գործող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում. պատճառվել է 15 մլն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 20-ին, Երևանում «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող  «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9 և 11 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 6 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:

Վերջիններս սահմանազատել են տարածքը, ճանապարհից հեռացրել հետքրքրասեր վարորդներին, որպեսզի հրշեջների աշխատանքը չխոչընդոտեն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս:

Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր