1045 դիտում
12:36 23-10-2023
Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը, վերջը ստորագրել է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, ինչու է գտնվում Հայաստանում․ Անդրանիկ Քոչարյան. Tert.am
Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը, վերջը ստորագրել է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, ինչու է գտնվում Հայաստանում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով վերջերս ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց արցախահայերի բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված էին Սամվել Շահրամանյանի դեմ, Քոչարյանն ասաց․
«Արցախի իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում են արցախահայերը՝ ՀՀ տեղափոխվելուց հետո։ Այդ իշխանությունները մի օր ասում են ստորագրել ենք, մի օր ասում են չենք ստորագրել, մի օր ասում են՝ այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մի օր՝ չմնան, մի օր էլ ասում են պետք է գլուխ ջարդենք։
Ես էլ ասում եմ՝ չէ՛ պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու ժամանակը։
Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը, վերջը ստորագրել է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, այդ դեպքում՝ ինչու է գտնվում Հայաստանում, պետք է պաշտոնավարեր Արցախում։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նա անհայտ մարդ չէ, երբ 90-ականներին նա ռազմական գործողություններ էր ղեկավարում, ոչ ոք չէր ասում Սյամո, ռազմական գործողությունները ինչու այսպես հաջողեցիր։
Հիմա Սամվել Բաբայանը ասում է, որ կան լուծումներ և դրանք առաջարկում էր ԱԺ-ին՝ մինչև Արցախի Հանրապետությունը լուծարելը և Արայիկ Հարությունյանի հրաժարականը իրականություն դարձնելը, բայց դրանք այդպես էլ չընդունվեցին»։
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև օրերս սոցցանցերում տարածված իր և Սամվել Բաբայանի մասնակցության լուսանկարին, որը լայն քննարկումների էր արժանացել։
«Սոցցանցերում տարածվել է լուսանկար, որի ժպիտի լայն կամ ոչ լայն լինելը ես չհասկացա։ Չգիտեմ՝ որտեղից է նկարել ձեր գործընկերը, բայց եթե ինքը շահագրգռված էր ժպիտը ավելի լայն տեսնելու, կարող էր մոտենալ մեզ և հարցնել՝ դուք ինչու եք ժպտում, կարող է միասին ժպտայինք»,- ասաց պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Բաքվում, Նախիջևանում և Արցախում համատեղ մեկնարկած զորավարժությունները պլանային են, սակայն ինչպես բոլոր զորավարժությունները, դրանք ևս իրենց մեջ որոշակի սպառնալիքներ են պարունակում՝ հաշվի առնելով, որ տեղի են ունենում ՀՀ սահմաններին։
Պատգամավորը անդրադարձավ նաև նաև, որ «3+3» ձևաչափով Թեհրանում կայանալիք տարածաշրջանային խորհրդակցական հարթակին, որին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
«Այդ հարթակին մասնակցելով՝ ՀՀ-ն տարածաշրջանում հստակ ձևակերպումներ ստանալու ակնկալիքներ ունի, որովհետև մասնակացում են տարածաշրջանի երկրները և ՌԴ-ն, որը, այսպես թե այնպես, տարածաշրջանում է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր
1975 դիտում
16:57 29-09-2023
«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան․ aravot.am
1402 դիտում
13:12 29-09-2023
Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի․ Արմեն Դարբինյան
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար