211652_close_icon
views-count1582 դիտում article-date 23:29 23-10-2023

Բայրամովը Հայաստանին կոչ է անում բաց չթողնել եզակի հնարավորությունը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա, կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։

«Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարցերն արագ լուծելու համար և հուսով ենք, որ այս բացառիկ հնարավորությունն այլևս բաց չի թողնվի»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ նյութեր