211652_close_icon
views-count1012 դիտում article-date 19:03 24-10-2023

Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները հանցագործություն են մարդկության դեմ․ Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ԼՂ հայերի դեմ Արդբեջանի վարած քաղաքականությունը որակելով էթնիկ զտում։ Այս մասին գրում է Tert.am-ը։

«Խորապես ազդված եմ ՀՀ-ի հարավում գտնվող Եղեգնաձորում բռնի տեղահանվածներին իմ այցից։ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները հանցագործություն են մարդկության դեմ։ Նրանք բոլորը ցանկանում են վերադառնալ հայրենիք և հույսը դնում են միջազգային հանրության կողմից ապահովվող անվտանգության վրա», - գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ:

Նշենք, որ Ռոթն այս օրերին Հայաստանում է։

Նմանատիպ նյութեր