211652_close_icon
views-count26886 դիտում article-date 17:08 25-10-2023

Արտառոց դեպք՝ Երևանում. ազգականը թալանել է թոշակառուին՝ հափշտակելով 8750 դոլար և 900 եվրո. այստեղ են ասել՝ «Գողը տանից չլինի, եզը երթիկից չեն հանի»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արթուր Բ.-ն և հայտնել , որ իր տանից հափշտակել են խոշոր չափի գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում Արթուր Բ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին ինքը քնած է եղել, ապա արթնացել է ու տեսել է որ գողացել են իրեն պատկանող 8750 ԱՄՆ դոլարը և 900 եվրոն և նա այդ ամենի մեջ կասկածել է իր տանը հյուրընկալված Լոռիից ժամանած մորեղբոր որդուն՝ 48-ամյա Հայկ Վ.-ին: Ինքը նրան ասել է, որ իրեն է կասկածում և դիմել է ոստիկանություն, որից հետո նա վերադարձրել է գողացված գումարից 2970 դոլարը և 300 եվրոն ու խոստացել է, որ 1 շաբաթից գողացված ողջ գումարը կվերադարձնի, սակայն միչև օրս այլևս նրանից տեղեկություն չունի:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկում  են անհրաժեշտ միջոցառումներ Հայկ Վ.-ին  և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր