211652_close_icon
views-count33713 դիտում article-date 23:25 10-11-2023

Երևանի գնդի պարեկներն իրենց օպերատիվությամբ ապացուցեցին, որ «գողը տանից չլինի, եզը երթիկից չեն հանի». «Հրազդան» մարզադաշտից գողոնը տեղափոխելիս բռնել են գողերին, որոնցից մեկը մարզադաշտի անվտանգության աշխատակիցն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների օպերատիվ, ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում «Հրազդան» մարզադաշտից գողության դեպք է բացահայտվել, ինչի համար էլ կարելի ասել, որ «գողը տանից չլինի, եզը երթիկից չեն հանի»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Աթենքի փողոցում  նկատում են Honda մակնիշի ավտոմեքենա և ստուգման նպատակով կանգնեցնում են: Տեղում ավտոմեքենայում հայտնաբերվում է 40 հատ պլաստմասե նստատեղեր ու պարզվում է, որ այն հափշտակել են: 

Պարեկները ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Գաբրիել Դ.-ին։

Պարզվում է, որ պլաստմասե նստատեղերը գողացել են «Հրազդան» մարզադաշտից:

Գ. Շամշյանի տեղեկություններով Արթուր Հ.-ն հայտնել է, որ ինքը «Հրազդան» մարզադաշտի անվտանգության աշխատակից է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր