211652_close_icon
views-count1333 դիտում article-date 21:09 25-10-2023

Իսրայելի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի մասին Թուրքիայի նախագահի խոսքերը

 Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը  խորշելի է անվանել Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթն, անդրադառնալով  հոկտեմբերի 25-ին Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը,  որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար, ասել է.

«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը»։

Նմանատիպ նյութեր