40586 դիտում
09:07 26-10-2023
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն և Chevrolet Cruze-ը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. պարզվում է 5-րդ ավտոմեքենայի մակնիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW 320, Mercedes, Toyota Camry և Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք չեն տուժել:
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Վարդանյանն ու Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների տվյալներն, ու ստացված տեղեկությունը արդյո՞ք իրականություն է, թե՞ ոչ: Խոսքը, դեպքի վայրում հավաքված մի մասի ասելով, մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու, մի մասի ասելով էլ՝ ավտոմեքենաներից մեկին հարվածելու ու դեպքի վայրից հեռանալու մասին է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+