211652_close_icon
views-count973 դիտում article-date 12:46 26-10-2023

Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան

Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ  արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել:

Հայաստանի Հանրապետություը քննարկում է ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեզ համար կարևոր է, որ բոլոր տերմինները բոլորի համար նույն կերպ հասկացվի»,- ասել է նա:

Նա նշեց, որ Խաղաղության խաչմերուկը ՀՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղության բանաձևի առաջարկն է և հույս ունի, որ հատկապես տարածաշրջանի երկրիները ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղության մեր առաջարկին:

Նմանատիպ նյութեր