211652_close_icon
views-count883 դիտում article-date 18:26 26-10-2023

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և կարևորել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր